Bankomat

Հայաստանի վիզային ռեժիմի ներդրումը՝ Մոսկվայի դեմ, Զախարովա

Լուրեր|2026/09/03 12:01
Հայաստանի վիզային ռեժիմի ներդրումը՝ Մոսկվայի դեմ, Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադարձել է Հայաստանի հնարավոր վիզային ռեժիմին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի կողմից վիզային ռեժիմի ներդրումը կարող է լինել ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի դեմ:

«Եթե Հայաստանը հանկարծ վիզաներ ներդնի, դա չի անի մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», – ասել է Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում:

Նա ընդգծել է, որ այս որոշումը կանդրադառնա նաև այն Ռուսաստանի քաղաքացիների վրա, ովքեր մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում:

Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 1-ից 4-ը Վլադիվոստոկում:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ