Bankomat

Հայաստանի նոր կախվածությունը տարածաշրջանային ինտեգրման անվան տակ

Լուրեր | 2026/08/26 00:00

Հայաստանի նոր կախվածությունը տարածաշրջանային ինտեգրման անվան տակ

Վահե Դավթյանը անդրադարձել է էներգետիկ կախվածության հարցերին

«Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի»,-գրում է քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյան՝ շարունակելով.

«Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։

Էներգետիկ այս «պինգ-պոնգի» ամենաբնորոշ դրսևորումը դարձավ այսօր օկուպացված Բերձորում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորություններն էին, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը»։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ