Bankomat

Հայաստանի միջազգային ճանաչելիությունը պետք է բարձրանա

Լուրեր | 2026/08/13 16:00

Հայաստանի միջազգային ճանաչելիությունը պետք է բարձրանա

Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի դերի մասին միջազգային ասպարեզում

«Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պահանջի մասին՝ նա նկատել է. «Անպայման հետագայում հանրաքվե կանենք, երբ դիմած լինենք ԵՄ՝ անդամակցության հարցով։ Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, ո՛չ էն ենք ուզում, ո՛չ էն։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են»։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ