Bankomat

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների հանդիպումը Թբիլիսիում

Լուրեր | 2026/08/27 01:02

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների հանդիպումը Թբիլիսիում

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ մրցաշարերի կազմակերպման հարցեր

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում։ Կողմերը քննարկել են 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ անցկացման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։

«Քննարկեցինք գործակցության մեկնարկը և մեր երկրները լավագույնս ներկայացնելու ուղիները։ Հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերին, արդեն Հայաստանում և կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակ կունենանք հետագա քայլերի հստակ ծրագիրը»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ