Bankomat

Հայաստանի և Իրանի միջև ԹՐԻՓՓ ծրագրի շուրջ փոխըմբռնում կա

Լուրեր | 2026/08/11 23:01

Հայաստանի և Իրանի միջև ԹՐԻՓՓ ծրագրի շուրջ փոխըմբռնում կա

Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկաթգծի կառուցումը չի կախված Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններից

Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև ԹՐԻՓՓ ծրագրի շուրջ փոխըմբռնում կա։ Նա այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Հայաստանի և Իրանի միջև ԹՐԻՓՓ-ի շուրջ փոխըմբռնում կա, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա»,- ասել է Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի շահագրգռվածությունն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։

«Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերություններին, իհարկե, մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի, և մեզ մեծ հույս էին ներշնչել այն բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և կարծես ձևավորվել էր խաղաղության պլան։ Հույս ունենանք, որ այդ պլանը կիրագործվի»,- նշել է Խանդանյանը։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի շրջանակներում երկաթգծի կառուցման հարցին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների համատեքստում՝ Խանդանյանն ընդգծել է, որ երկաթգծի կառուցումը Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններից կախված չէ:

«Երկաթգծի հարցը օրակարգում է։ Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը, և երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Ես այստեղ քաղաքական խոչընդոտ չեմ տեսնում»,- ասել է Խանդանյանը։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ