Bankomat

Հայաստանի և Ղազախստանի համագործակցության հեռանկարները

Լուրեր | 2026/08/09 12:00

Հայաստանի և Ղազախստանի համագործակցության հեռանկարները

Քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

Երկուստեք կարևորվել է համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ