Bankomat

Հայաստանի առևտրի ոլորտի եկամուտը կես տարում կազմել է $8.4 միլիարդ

Լուրեր | 2026/08/16 16:02

Հայաստանի առևտրի ոլորտի եկամուտը կես տարում կազմել է $8.4 միլիարդ

Հայաստանի առևտրի ոլորտը ցուցաբերել է 0.9% տարեկան աճ

Հայաստանի առևտրի ոլորտի եկամուտը 2026 թվականի առաջին կեսում կազմել է 3.2 տրիլիոն դրամ ($8.4 միլիարդ), ինչը 0.9% աճ է նախորդ տարվա համեմատ:

Հունիս ամսին առևտրի շրջանառությունը աճել է 6.3%, կազմելով 586 միլիարդ դրամ ($1.6 միլիարդ):

Առևտրի ոլորտի դանդաղ աճը հիմնականում պայմանավորված է մեծածախ առևտրի նվազմամբ, որը 3.4%-ից իջել է 2.2%-ի:

Իսկ մանրածախ առևտուրը, հակառակն, արագացել է 4.6%-ից մինչև 7.1%, ապահովելով 1 տրիլիոն դրամ եկամուտ:

Մանրածախ առևտրում առավելագույն շրջանառությունը ապահովում են խանութները (ներառյալ սուպերմարկետները)՝ 83.5% կամ 846.8 միլիարդ դրամ:

2026 թվականի առաջին կեսին միջին հաշվարկային դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 374.32 դրամ/$1:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ