Bankomat

Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ

Լուրեր | 2026/08/28 18:00

Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ

Տնտեսագետ Աղասի Թավադյանը ներկայացրել է տնտեսական աճի պատճառներն ու գյուղատնտեսության անկման վտանգները:

Հայաստանում առաջին կիսամյակում արձանագրված 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրներով և ֆինանսական համակարգի ակտիվությամբ։

Միաժամանակ տնտեսագետը ուշադրություն է հրավիրել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում արձանագրված լուրջ՝ 15,5% անկման վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը ավելի լուրջ ռիսկեր է ստեղծում տնտեսության համար։ Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում անկումն ավելի է արագացել Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ