Հայաստանը ծրագրում է սկսել ձկան արտահանում Վրաստան։ Caspianpost.com լրատվական կայքի տեղեկություններով, բանակցություններն արդեն ավարտվել են, և դեսպանատունը հաստատել է, որ Հայաստանը պատրաստվում է համագործակցել Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերությունները ընդլայնելու նպատակով։
Այս քայլը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ, ըստ որի՝ հայկական արտադրանքի, այդ թվում՝ ձկան ներմուծումն արգելվել է։
Աղբյուր՝ www.aravot.am
