Հայաստանը նախատեսում է ձկան արտահանում սկսել Վրաստան։ Caspianpost.com լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են։
Դեսպանատունը ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։
Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի` հայկական արտադրանքը, այդ թվում՝ ձկան ներմուծումը, արգելվել է։
Ռուսաստանը Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը հետևողականորեն արգելում է մայիսի վերջից, և վերջին երկու ամսվա ընթացքում սահմանափակվել է բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ ձկան, ներմուծումը։
Առաջին սահմանափակումները մտցվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ֆոնին, իսկ Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո դրանց թիվը կտրուկ ավելացավ։
Աղբյուր՝ panorama.am
