Bankomat

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի 25-27% արտահանումից

Լուրեր | 2026/08/28 15:00

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի 25-27% արտահանումից

Հայաստանի արտահանման ծավալները կկրճատվեն, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից

Հայաստանի արտահանման ծավալները կարող են կրճատվել 25-27%՝ եթե երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ): Այս մասին հայտնել է Պ.Ա. Ստոլիպինի անվան տնտեսական աճի ինստիտուտի գործադիր տնօրեն Անտոն Սվիրիդենկոն:

Նրա խոսքով, եթե Հայաստանը կորցնի ազատ առևտրի հնարավորությունը ԵԱՏՄ-ի հետ, ապա դա կհանգեցնի նաև աշխատուժի ազատ տեղաշարժի կորուստի: «Հայաստանի քաղաքացիները, հավանաբար, ստիպված կլինեն աշխատելու համար ստանալ աշխատանքային թույլտվություններ, այլ ոչ թե ներկայիս կարգով, երբ կարող են աշխատել ցանկացած երկրում առանց լրացուցիչ թույլտվությունների», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կսկսի Եվրամիություն անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ