Bankomat

Հայաստան–Սփյուռք համագործակցության ամրապնդման և պատմական տեղեկատվական պատերազմի դեմ համակարգված արձագանքի մասին

Լուրեր | 2026/08/16 19:01

Հայաստան–Սփյուռք համագործակցության ամրապնդման և պատմական տեղեկատվական պատերազմի դեմ համակարգված արձագանքի մասին

Հայաստանի կառավարությունը պետք է համակարգված քայլեր ձեռնարկի

2023 թվականից Հայաստանում սկսվել է պատմության նոր դասագրքերի փուլային ներդրումը, որը շարունակվեց նաև 2024–2025 թվականներին։ Նույն ժամանակահատվածում մենք սկսեցինք ավելի ու ավելի հաճախ տեսնել Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ միակողմանի և մոլորեցնող պատմական թեզերի միջազգային տարածում։

Այսօր նման թեզերը տարածվում են Եվրոպայի տարբեր երկրներում և ԱՄՆ-ում՝ համաժողովների, դասախոսությունների, գրքերի և այլ միջոցառումների միջոցով։ Ստոկհոլմում վերջերս տեղի ունեցած «Իրևան – իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը ևս մեկ ազդանշան է, որ այս աշխատանքը շարունակվում է նաև 2026 թվականին։

Սա այլևս միայն պատմության հարց չէ։ Սա տեղեկատվական անվտանգության և մեր ազգային ինքնության պաշտպանության հարց է։ Այդ պատճառով ակնկալում եմ, որ Հայաստանի կառավարությունը և համապատասխան պետական կառույցները այս գործընթացին կմոտենան որպես ռազմավարական առաջնահերթության և կձեռնարկեն համակարգված քայլեր։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է էապես ամրապնդել Հայաստան–Սփյուռք համագործակցությունը, հատկապես այն երկրներում, որտեղ նման տեղեկատվական գործընթացները տեղի են ունենում։

Սփյուռքը պատրաստ է իր բաժին պատասխանատվությունը ստանձնել։ Այժմ ակնկալում ենք նույնքան հստակ և համակարգված քայլ Հայաստանի Հանրապետությունից։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ