Bankomat

Հայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններին

Լուրեր | 2026/08/27 01:01

Հայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններին

ԱԺ նախագահը անդրադարձել է ՀՀ-ՌԴ հարաբերություններին

«Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների լարվածության թեմային՝ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններին»,- նշել է նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային՝ ԱԺ նախագահն ասել է, թե Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում՝ դո՞ւրս գալ, թե՞ մնալ կառույցում:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ