Bankomat

Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ ՊԵԿ-ի

Լուրեր | 2026/08/09 20:01

Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ ՊԵԿ-ի

Հայ Առաքելական եկեղեցին պահանջում է անվավեր ճանաչել մաքսային ստուգման ակտը

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտի մասով։

Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»;

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել և որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ