Bankomat

Հանրային քրեական հետապնդում՝ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Լուրեր | 2026/08/25 23:02

Հանրային քրեական հետապնդում՝ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

2026 թվականի օգոստոսի 25-ին դատախազությունը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

  • Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանում է «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրեն, որի ընթացքում 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, նա խեղաթյուրել է հարկային հաշվարկները և չի վճարել 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկ:
  • Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը եղել է «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրեն, չի վճարել 328 միլիոն 664 հազար դրամ հարկ:
  • Ա.Ա.-ն, ով 2004 թվականի փետրվարի 13-ից զբաղեցնում է «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, չի վճարել 141 միլիոն 54 հազար դրամ հարկ:
  • Կ.Ա.-ն, ով 2012 թվականի հոկտեմբերի 17-ից ղեկավարում է «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերությունը, չի վճարել 520 միլիոն 215 հազար դրամ հարկ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ