Bankomat

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս

Լուրեր | 2026/08/12 15:00

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս

Նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպությունը, որի անդամները հավաքագրել են մի շարք անձանց, ապօրինի ներմուծել են տրանսպորտային միջոցներ Վրաստանից՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր:

2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականներին՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ:

Հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, որոնք ապօրինի ներմուծվել են Հայաստան:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ