Bankomat

Համաշխարհային տվյալների կենտրոնները մինչև 2030 թվականը կարող են եռապատկել ջրի սպառումը

Լուրեր | 2026/08/27 17:34

Համաշխարհային տվյալների կենտրոնները մինչև 2030 թվականը կարող են եռապատկել ջրի սպառումը

Rystad Energy-ի կանխատեսումը ջրի սպառման աճի վերաբերյալ

Համաշխարհային տվյալների կենտրոնների տարեկան ջրասպառումը մինչև 2030 թվականը, ջրի խնայողության միջոցների բացակայության դեպքում, կարող է աճել՝ 2025 թվականի 222 մլրդ լիտրից հասնելով 644 մլրդ լիտրի: Սա կանխատեսում է Rystad Energy-ն:

Ջրօգտագործման արդյունավետության չափավոր բարելավումը կարող է սպառումը նվազեցնել մինչև 543 մլրդ լիտր, իսկ ավելի ակտիվ միջոցառումների դեպքում՝ մինչև 388 մլրդ լիտր, հայտարարել է տվյալների կենտրոնների և ջրածնի ոլորտներում հետազոտությունների գլոբալ ղեկավար Լե Մին Կխոյը:

Այս թվերը հաշվի են առնում միայն հաշվարկային հզորությունների սառեցման համար ջրի անմիջական օգտագործումը, մինչդեռ ջուրը ներգրավված է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջ շղթայում, ինչը, փորձագետի խոսքով, լրացուցիչ բարդություն է ստեղծում:

Տվյալների կենտրոնների խոշոր օպերատորները, այդ թվում՝ AWS, Google, Microsoft և Meta ընկերությունները պարտավորվել են ավելի խնայողաբար օգտագործել ջուրը:

Բոլոր չորս ընկերությունները մտադիր են մինչև 2030 թվականը հասնել «ջրային դրական հաշվեկշռի», այսինքն՝ վերականգնել ջրային պաշարներն ավելի մեծ ծավալով, քան սպառում են:

Միևնույն ժամանակ, Rystad-ի գնահատմամբ՝ տվյալների կենտրոնների ջրասպառման 34%-ը մինչև 2030 թվականը բաժին է ընկնելու ջրի բարձր և ծայրահեղ բարձր պակաս ունեցող տարածաշրջաններին:

Առավել մեծ ռիսկ ունեցող տարածաշրջանների թվում են Հնդկաստանի Ջամնագար և Թհանա քաղաքները, ինչպես նաև Տեխասի Ռիվս շրջանը:

Rystad-ը նաև նշում է, որ արհեստական բանականության տարածումը պարտադիր չէ, որ հանգեցնի ջրասպառման համամասն աճի:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ