ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։
Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի առանցքային դերակատարությունը՝ կարևորելով կազմակերպության հետ ձևավորված երկարամյա համագործակցության շարունակականությունն ու հետագա ընդլայնումը։
Քննարկվել են ներկայում իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ մաքսային համակարգի թվայնացման, գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցերին, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի բիզնես մոդելի նախագծման նպատակով տրամադրվող աջակցության շրջանակին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առանձին թիրախային հանդիպումներից հետո հստակեցնել Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք աջակցության շրջանակը, այդ թվում՝ թվային փոխկապակցվածության ոլորտում։
Աղբյուր՝ www.1in.am
