Bankomat

Գյումրիում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Լուրեր | 2026/08/26 16:02

Գյումրիում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ucom-ը նորացված կենտրոնում առաջարկում է ժամանակակից ծառայություններ

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը: Կենտրոնը հաճախորդներին կընդունի նորացված և առավել հարմարավետ միջավայրում՝ առաջարկելով Ucom-ի ծառայություններից օգտվելու ժամանակակից և արդյունավետ փորձառություն:

Գյումրու նորացված կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 74 կենտրոններից մեկն է: Այստեղ բաժանորդներին մեկ վայրում հասանելի է ընկերության ծառայությունների և տեխնոլոգիական լուծումների ամբողջ տեսականին՝ շարժական և ֆիքսված կապից մինչև հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր:

Կենտրոնում հնարավոր է ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայությունն ու տեղում ծանոթանալ Ucom-ի առաջարկներին:

«Ucom-ի համար կարևոր է, որ բաժանորդների համար ժամանակակից և հարմարավետ միջավայր ապահովելը: Մենք բարձր ենք գնահատում Գյումրու մեր բաժանորդների հավատարմությունն ու պատրաստ ենք բոլոր ջանքները ներդնել նրանց համար մեր կենտրոնում առավել որակյալ փորձառություն ապահովելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեի սպասարկման սրահում՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն:

Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով:

Բացի այդ, մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ:

Ucom-ը շարունակում է բարելավել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ ապահովելով հասանելի, արագ և որակյալ սպասարկում Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ