Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը 7-րդ տուրում։ Հայաստանի ներկայացուցիչներ Էմին Օհանյանն ու Ալեքս Սահակյանը միմյանց հետ ոչ-ոքի արդյունք գրանցեցին և պահպանեցին առաջատարների դերը։ Գրոսմայստեր Էմին Օհանյանը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5,5 միավորով 2-րդն է։
Աղբյուր՝ www.aravot.am
