Bankomat

Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է

Լուրեր | 2026/08/21 22:01

Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի մարզի գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 21-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ (RARE WATER)։ Շրջայցին մասնակցել է նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։ Ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին և առկա հզորություններին։

Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է, համապատասխանում է միջազգային չափանիշներին և հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ բնական աղբյուրի և հանքային ջրերի շշալցման համար։ Արտադրական հզորությունը ժամում 24,000 շիշ է, իսկ աշխատակիցների թիվը՝ շուրջ 50։

Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է ավելի քան 40 մլն եվրոյի ներդրում՝ ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով։ Ընկերության արտադրանքն արտահանվում է Սաուդյան Արաբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Շվեյցարիա։

Արտադրանքը համապատասխանում է արտահանման համար անհրաժեշտ միջազգային չափանիշներին և ունի համապատասխան հավաստագրեր։ Ընկերությունը նախատեսում է շարունակել ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում՝ դիվերսիֆիկացնելով արտահանման աշխարհագրությունը և մուտք գործելով նոր շուկաներ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ