Bankomat

Գևորգ Պապոյանն ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին

Լուրեր | 2026/08/07 18:01

Գևորգ Պապոյանն ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին

Ներդրումային ծրագիր՝ 500 մլն դոլար ընդհանուր ծավալով

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Թովմասյանը։

Ընկերությունը «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի հետ համագործակցությամբ նախատեսում է Երևանում ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր։ Ծրագրի ընդհանուր գնահատված ծավալը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է, որից 40 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ուղղել հարակից անշարժ գույքի զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ հյուրանոցային աշտարակի կառուցմանը։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 1,000 աշխատատեղ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաև խաղային ոլորտի հարկային, լիցենզավորման, կարգավորման և վճարային համակարգերին առնչվող հարցեր։

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ