Bankomat

Գևորգ Պապոյանն Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի հետ

Լուրեր | 2026/08/14 16:01

Գևորգ Պապոյանն Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։ Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ