ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ալմաթիում մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին: Նա ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները:
Պապոյանը ընդգծել է գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը: Նիստում քննարկվել են նաև վերամշակող հզորությունների ընդլայնումը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացման հարցերը:
Աղբյուր՝ www.1in.am
