ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին: Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը:
Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը: Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ հարցեր:
Աղբյուր՝ mineconomy.am
