ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին, որտեղ հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ:
Հանդիպման ընթացքում Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում կա մեծ համագործակցության ներուժ, հատկապես՝ բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և ջերմոցային տնտեսությունների զարգացման ոլորտներում:
Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի և վերամշակված արտադրանքի ներկայության ընդլայնմամբ:
Պապոյանը նաև առաջարկել է քննարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Աղբյուր՝ mineconomy.am
