Politico-ի փոխանցմամբ՝ Եվրոպական միությունը գալիք ձմռանը կարող է բախվել էներգիայի և ջեռուցման ծախսերի աճի, քանի որ Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է պետական միջոցներով գազ գնել ստորգետնյա գազապահեստները (ՊՀԳ) համալրելու համար:
Գերմանիայում գազապահեստները լցված են ընդամենը 48%-ով, իսկ ամբողջ ԵՄ-ում՝ մոտ 58%-ով, ինչը վերջին 15 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Փորձագետների գնահատմամբ՝ բարձր գները և Պարսից ծոցից մատակարարումների խափանումները դանդաղեցրել են պահեստների համալրումը:
Գերմանիայի իշխանությունները հայտարարում են, որ ՊՀԳ-ների լցումը պետք է ապահովեն մասնավոր ընկերություններն ու թրեյդերները, քանի որ պետական գնումները կարող են էլ ավելի բարձրացնել գազի գները:
S&P Global-ի փորձագետ Լորենտ Ռուսեկասի խոսքով՝ եթե ձմեռը սովորականից ավելի ցուրտ լինի, իսկ Հորմուզի նեղուցով մատակարարումները շարունակեն դժվարանալ, Եվրոպայում գազի գները կարող են շարունակել աճել:
Փորձագետները նաև զգուշացնում են, որ նույնիսկ Գերմանիայի գազապահեստների 76% լցվածության դեպքում հնարավոր է առաջանա գազի պակաս, որը կարող է ազդել ոչ միայն Գերմանիայի, այլև Ավստրիայի, Իտալիայի, Դանիայի և Շվեյցարիայի վրա:
Աղբյուր՝ b24.am
