Bankomat

«Գազպրոմ Հայաստան»-ն հայտարարություն է տարածել

Լուրեր | 2026/08/13 00:02

«Գազպրոմ Հայաստան»-ն հայտարարություն է տարածել

Հուլիս ամսին մատակարարված բնական գազի վերաբերյալ տեղեկատվություն

2026 թվականի հուլիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2026 թվականի օգոստոսի 7-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում:

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ