Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, ռուս գործընկերների հետ բարեկամաբար կխոսենք, ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա նշեց, որ եթե նման բան առաջանա, ապա ռուս գործընկերների հետ բարեկամաբար կխոսեն: «Սակայն դիվերսիֆիկացիան կարևոր է այս հարցում։ Իրանի հետ այդ ուղղությամբ կաշխատենք։ ԹՐԻՓՓ-ը ևս գազամուղին է վերաբերվում, այսինքն՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում Հայաստանով անցնելու է գազամուղ։ Իհարկե, սա հիմա շատ տեսական միտք է, բայց դա բարդ չէ գործնականում իրագործել»:
Աղբյուր՝ 168.am
