Bankomat

Գալյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը

Լուրեր | 2026/08/19 04:01

Գալյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը

ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացումը կարևոր է TRIPP-ի համատեքստում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Գալյանը ողջունել է Դեյվիդ Ալենին Արդարադատության նախարարություն այցի համար և բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը։

Նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացումը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման համատեքստում։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի կողմից իրականացվելիք ծրագրի շրջանակներում:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ