Ֆասթ Բանկի բոլոր քարտապանները, անկախ քարտատեսակից, մինչեւ սեպտեմբերի 30-ը գնումներ կատարելով Yerevan Mall-ի վաճառակետերից, հնարավորություն ունեն շահել 5 iPad-ներից մեկը եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը՝ նաեւ ստանալ բանկի պատրաստած 500 նվերից մեկը:
Ֆասթ Բանկից հայտնել են, որ խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում Yerevan Mall-ի վաճառակետերից կկատարեն հանրագումարային 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումներ: Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ մասնակցության միայն մեկ կոդ, որը կուղարկվի արշավի ավարտից հետո:
Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի Youtube-յան էջում, օրը եւ ժամը կհրապարակվեն բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (FB, Insta, LI):
Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն նաեւ ստանալ բանկի պատրաստած 500 նվերից մեկը: Գնումներից հետո քարտապաններն առնվազն 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումները հավաստող կտրոնով կարող են մոտենալ Yerevan Mall-ում տեղեկատվական տաղավարին կից տեղակայված Ֆասթի բրենդավորված կետ եւ ստանալ նվերային փաթեթ, որը ներառում է Ֆասթի բրենդավորված դպրոցական պայուսակ եւ գրենական պիտույքների հավաքածու:
Նվերների քանակը սահմանափակ է եւ տրամադրվում են ըստ հերթականության՝ մինչեւ դրանց սպառումը:
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Աղբյուր՝ banks.am
