Bankomat

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

Լուրեր | 2026/08/10 22:01

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

Նոր դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 10.25%-ն է

Ֆասթ Բանկը օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Նոր դրամային պարտատոմսերը թողարկվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 10.25%։ Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ 6 ամիսը մեկ։ Հիշեցնենք նաեւ, որ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել պարտատոմսերն ամբողջովին հեռավար՝ Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Բանկի գործող հաճախորդ չլինելու դեպքում հնարավոր է ներբեռնել Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածը, անցնել առցանց գրանցման եւ նույնականացման գործընթացը, բացել հաշիվ եւ առանց բանկ այցելելու ձեռք բերել պարտատոմսեր։

Հավելված մուտք գործելուց հետո անհրաժեշտ է գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է։ Ձեռք բերված պարտատոմսերը եւ դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ