Bankomat

Եվրոպական Հայաստանի ճանապարհը պահանջելու է հետևողականություն

Լուրեր | 2026/08/26 08:01

Եվրոպական Հայաստանի ճանապարհը պահանջելու է հետևողականություն

Հայաստանի Եվրամիությանը անդամակցության դիմումը՝ ռազմավարական նշանակություն ունեցող քայլ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու վերաբերյալ կայացված որոշումը։ Մենք սա գնահատում ենք որպես Հայաստանի նորագույն պատմության ռազմավարական նշանակության քայլ՝ ուղղված մեր պետության անվտանգության ամրապնդմանը, ժողովրդավարության խորացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, անկախ ու արդար դատական համակարգի կայացմանը, տնտեսական զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցությանը և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու հարատևության ապահովմանը։

Եվրոպական միությանն անդամակցությունը մեզ համար երբեք չի եղել պարզապես արտաքին քաղաքական կողմնորոշման հարց։ Այն առաջին հերթին պետության որակի, քաղաքացու արժանապատվության, իրավունքի գերակայության և Հայաստանի զարգացման ու անվտանգության երկարաժամկետ ընտրություն է։ Այս որոշմամբ Հայաստանը մտնում է պատասխանատվության նոր փուլ։ Կոպենհագենյան չափանիշների լիարժեք կատարումը պետք է դառնա Հայաստանի հաջորդ համազգային նպատակակետը՝ պահանջելով խորքային ժողովրդավարական, իրավական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ