Bankomat

Եվրոպական դատարանում ևս մեկ հաղթանակ մեր վստահորդի գործով՝ կապված երեխայի միջազգային առևանգման Հաագայի վարույթով, այս անգամ՝ Հունաստան

Լուրեր|2026/09/03 21:00
Եվրոպական դատարանում ևս մեկ հաղթանակ մեր վստահորդի գործով՝ կապված երեխայի միջազգային առևանգման Հաագայի վարույթով, այս անգամ՝ Հունաստան

ՄԻԵԴ-ը արձանագրել է երեխաների վերադարձի դատական վարույթի ձգձգումը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց իր վճիռը «Spyridonidis v. Armenia» գործով (գանգատ № 35845/24): Դատարանը արձանագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ կապված Հայաստանում ապօրինի պահվող երեխաներին իրենց բնակության վայր վերադարձնելու դատական վարույթի անհամաչափ ձգձգման հետ:

Եվրոպական դատարանը գտել է, որ ընդհանուր առմամբ շուրջ 15 ամիս տևած վարույթը չի համապատասխանել պետության՝ նմանատիպ գործերում արագ գործելու իր դրական պարտավորությանը, համատեղելի չի եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայով սահմանված՝ երեխաների վերադարձի վերաբերյալ վարույթներն արագ իրականացնելու պահանջին:

Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է վճարել 4,500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ