Bankomat

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Ղրղզստանում

Լուրեր | 2026/08/06 17:04

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Ղրղզստանում

Նիստին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որին կից գրել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Չոլպոն-Ատայում»։ Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի վարչապետերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ