Bankomat

ԷՎՈԿԱԲԱՆԿ-ը իրականացնում է ժամկետային ավանդների ներգրավում

Լուրեր | 2026/06/29 18:00

ԷՎՈԿԱԲԱՆԿ-ը իրականացնում է ժամկետային ավանդների ներգրավում

Ավանդների ներգրավման պայմանները և պայմանները

Ընդհանուր դրույթներ

  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ) ժամկետային ավանդների (այսուհետ՝ Ավանդ) ներգրավում:
  • Ավանդները ներգրավվում են՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
  • Ավանդներն ընդունվում են ինչպես կանխիկ այնպես էլ անկանխիկ եղանակով:
  • Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Ավանդի ներդրումը ձևակերպվում է Բանկի կողմից սահմանված ձևի Հայտ-պայմանագիրը ստորագրելով:
  • Ֆիզիկական անձ հանդիսացող Ավանդատուերի ավանդները երաշխավորվում են ՀՀ օրենքով:
  • Ավանդի գումարի վերադարձը կատարվում է պայմանագրի վերջին օրը:
  • Հաշվեգրված տոկոսների վճարումը իրականացվում է համաձայն Հաճախորդի կողմից Հայտ-պայմանագրում նշված պարբերականության:
  • Ավանդների հետ կապված կանխիկ գործառնությունների միջնորդավճարները սահմանվում են Բանկի «Սակագներով և դրույքներով»:
  • Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսագումարները կարող են վճարվել ըստ ավանդի արժույթի:
  • Ավանդատուն կարող է ստանալ վարկ կամ օվերդրաֆտ մինչև 90% չափով իր ժամկետային ավանդի ապահովվածությամբ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  1. Հաճախորդը կարող է ավանդ ներդնել ինչպես Բանկի գործունեության վայրում, այնպես էլ հեռակառավարման համակարգերի միջոցով:
  2. Հեռակառավարման համակարգերի միջոցով ավանդ ներդնելու համար Հաճախորդը պետք է նախապես հանդիսանա Բանկի հաշվետեր հաճախորդ:
  3. Ավանդների ներդրումը, դրանց դիմաց հաշվեգրված տոկոսագումարների վճարումը կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
  4. Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
  5. Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:
  6. Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորվում են ՀՀ օրենքով:
  7. Ավանդի գումարի վերադարձը կատարվում է պայմանագրի վերջին օրը:
  8. Արտարժույթով ավանդների ներդրման դեպքում արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկը կրում է Հաճախորդը:

Աղբյուր՝ www.evoca.am

Տարածել

Կարդացեք նաեվ