Evocabank-ն առաջարկում է դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր՝ դրամով և արտարժույթով: Փոխանցումները իրականացվում են միջազգային բանկային ստանդարտներին համապատասխան:
Ընդհանուր դրույթներ
Ձեր բանկային փոխանցումները իրականացվում են՝ ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ՀՀ այլ իրավական ակտերով, թղթակից բանկերի հետ կնքված պայմանագրերով:
Փոխանցումները կատարվում են վճարման հանձնարարագրերի հիման վրա, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:30 ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարվում են նույն բանկային օրը:
Միջազգային փոխանցումները իրականացվում են SWIFT համակարգի միջոցով, ինչը ապահովում է արագ և անվտանգ փոխանցումներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Դրամով փոխանցումները Հայաստանում կատարվում են 1 բանկային օրվա ընթացքում:
- Արտարժութային միջազգային փոխանցումները, որպես կանոն, տևում են 1-3 բանկային օր:
Փաստաթղթեր
- Միջազգային վճարման հանձնարարականներով փոխանցումների իրականացման կանոններ
- Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններ 16.05.2025
Աղբյուր՝ www.evoca.am
