Bankomat

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Լուրեր | 2026/08/05 01:01

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Բակիտժան Սագինտաևը շնորհավորական նամակ է ուղարկել Փաշինյանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: «Ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է երկրի կայուն զարգացումն ապահովելու և քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ Ձեր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերին աջակցելու մասին»,- ասվում է շնորհավորական նամակում:

Սագինտաևը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև շարունակական կառուցողական համագործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցության արդյունավետ իրականացմանը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ