Bankomat

Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ

Լուրեր | 2026/08/26 16:01

Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրում է արևմտյան մայրաքաղաքներին

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական ղեկավարությանը երկաթուղու հարցով շանտաժի են ենթարկում: Գերատեսչությունը նշել է, որ հայկական կողմի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղի» ռուսական կոնցեսիայի փոխանցման մասին գնահատվում են որպես արևմտյան մայրաքաղաքների կողմից իրականացվող շանտաժ:

«Հայկական կողմը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ», - ասել են ռուսական գերատեսչությունից:

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Երևանի փաստարկները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, չեն համապատասխանում իրականությանը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ