Bankomat

Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը. Փաշինյան

Լուրեր | 2026/08/25 08:00

Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է դիմում ներկայացնել Եվրոպական միությանը

Հայաստան Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը. Փաշինյան

Արձագանքելով Ռուսաստանի պահանջին՝ Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն հարցադրումով, վարչապետ Փաշինյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

«Հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի ու հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանն անդամագրվելու համար: Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը: Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացն՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով», - հայտարարեց Փաշինյանը:

Եվրասիական միության առաջնորդները մայիսին հայտարարություն էին ընդունել՝ Հայաստանի առջև մինչև դեկտեմբեր կողմնորոշվելու վերջնաժամկետ դնելով. Մոսկվան արձագանքեց, թե «խորքային հակասություններ» կառաջանան, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին:

«Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը տարբեր ոլորտներում՝ առևտրի, բուսասանիտարական, մաքսային և այլ ոլորտներում, համապատասխանեցնել եվրոպական նորմերին՝ Եվրամիության չափանիշներին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք գործում են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ