Bankomat

Երևանը պատրաստվո՞ւմ է Բաքվից հոսանք գնել, թե՞ նաև արտահանելու մտադրություն կա

Լուրեր | 2026/08/26 08:01

Երևանը պատրաստվո՞ւմ է Բաքվից հոսանք գնել, թե՞ նաև արտահանելու մտադրություն կա

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտի պաշտոնյաները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Այսօր Ադրբեջանի Լաչին քաղաքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտը համակարգող գերատեսչությունների պաշտոնյաներն ու ընկերությունների ներկայացիչները և քննարկել «երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները», հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը:

Այս հանդիպումը հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, թե մեծ է հավանականությունը, որ TRIPP-ի շրջանակում առաջինը կգործարկեն էլեկտականության հաղորդման ենթակառուցվածքը: «Տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ ավարտին հասցնելը, և հետո՝ էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին»,- ասել էր վարչապետ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այս ամիս հայտնեց, որ Ադրբեջանից Սյունիքով Նախիջևան էլեկտրամատակարարման նախագիծը պատրաստ է ու իրագործման համար առավելագույնը վեց ամիս կպահանջվի։ Ըստ Ալիևի՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն Հայաստանի տարածքում վերլուծություններ են անցկացրել ու որոշել, թե որտեղ են տեղադրվելու էլեկտրասյուները:

Հայաստանը պատրաստվո՞ւմ է Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնել, թե՞ նաև Ադրբեջան արտահանելու մտքեր կան. երկու երկրների կառավարությունների այսօր տարածած նույնաբովանդակ գրությունում միայն նշել են՝ քննարկել են և՛ ներմուծման, և՛ արտահանման հնարավորությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ մի կողմից հայտարարեց՝ թե արհեստական բանականության գործարանների պատճառով էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է մեծանալ, մյուս կողմից ընդգծեց՝ Հայաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանումը նույնպես կարևոր է:

Հայաստանի էներգետիկ համակարգն ինտեգրել տարածաշրջանի ենթակառուցվածքներին, ամրագրել են նաև կառավարության հնգամյա ծրագրում: Իշխանությունները պարտավորություն են ստանձնում արդիականացնել տեղական ցանցը, շահագործման հասցնել Հայաստան -Իրան 400 կիլովատ լարման նոր գիծը, մեկնարկել ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ