Bankomat

ԵՊՀ ամբիոնի վարիչը համալսարան ընդունելու գործընթացն իրականացնելու համար պահանջել է 5000 դոլար կաշառք

Լուրեր | 2026/08/20 05:02

ԵՊՀ ամբիոնի վարիչը համալսարան ընդունելու գործընթացն իրականացնելու համար պահանջել է 5000 դոլար կաշառք

ԵՊՀ ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել համալսարան ընդունվելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:

«Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ