Bankomat

ԵՊՀ ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը կաշառք է պահանջել համալսարան ընդունվելու համար

Լուրեր | 2026/08/19 12:02

ԵՊՀ ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը կաշառք է պահանջել համալսարան ընդունվելու համար

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառքի դեպք

ԵՊՀ ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հրապարակված տեսանյութում հնչում է Պատմական գիտությունների դոկտոր Էդմիկ Մինասյանի անունը, ով եղել է Հայոց պատմության ամբիոնի վարիչ:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ