Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ապօրինի կերպով արդյունահանել է 7853.7 խմ լեռնային զանգված, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 6 մլն 640 հազար 890 ՀՀ դրամի վնաս։ Քննչական մարմինը հաղորդում է տարածել, որ պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունն ապացուցվի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ www.1in.am
