Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումում (EEF): «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է: Ինչ էլ որ որոշեն, դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,- նշել է նա:
Օվերչուկը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը իրավունք ունի լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մոտենա ԵՄ-ին:
Աղբյուր՝ www.1in.am
