Bankomat

Էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրան և Վրաստան

Լուրեր | 2026/08/13 00:01

Էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրան և Վրաստան

Արման Եղոյանը խոսել է էներգետիկ առևտրի մասին

«Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի հնարավոր մատակարարման մասին լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ կամ էներգիա ներկրելուն ու արտահանելուն, որքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն տարբեր աղբյուրներից էներգիա ու էներգակիրներ ներկրելու և արտահանելու համար, դա Հայաստանի օգուտն է։

Գազ ու նավթ ներկրելը, էլեկտրաէներգիա արտահանելը՝ էներգետիկ փոխանակությունը, առևտուրը, վաճառքն ու գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, չպետք է բացառություն լինեն երկկողմ առևտրից։ Մենք, օրինակ, էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որի սպառման ուղղությունները որոշ սեզոնների նույնիսկ փնտրում ենք։ Գիտեք, որ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրան և Վրաստան»,- ասաց Եղոյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ