Bankomat

Եկեք՝ ԱԺ-ում քննարկենք «Հայփոստ»-ի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հարցերը, իրականացնենք աուդիտ. Տիգրան Աբրահամյան

Լուրեր | 2026/08/04 16:02

Եկեք՝ ԱԺ-ում քննարկենք «Հայփոստ»-ի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հարցերը, իրականացնենք աուդիտ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը առաջարկում է քննարկումներ անցկացնել պետական ընկերությունների վերաբերյալ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն առաջարկում է պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության վերաբերյալ քննարկումներ, լսումներ անցկացվեն խորհրդարանում:

«Պարոն Կոնջորյան, ամենայն հարգանքով, ես չեմ ուզում այստեղ քննարկել, թե Ձր կինն ինչքան աշխատավարձ է ստանում, կարանք ստեղենք խորհրդարանական հարթակ, նաև այդ հարցերը քննարկենք։ Հիշատակում էիք, որ տարիներ առաջ այստեղ լսումներ են կազմակերպվել ու անցկացվել ՀԷՑ-ի գծով։ Մամուլը, մեր մյուս գործընկերները հարցեր են բարձրացնում, ասում են՝ «Հայփոստ»-ում այսպիսի վիճակ է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տենդերների հետ կապված այսպիսի վիճակն է, Ամուլսարում բարձր աշխատավարձով կառավարության ներկայացուցիչ կա։ Եկեք, քննարկենք, պարոն Թունյան»,-դիմելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ ասաց Աբրահամյանը:

Որպես բիզնեսում ներգրավված մարդ նա առաջարկեց նաև այդ գործընթացում ներառել նաև աուդիտորական կազմակերպությունների, լսել այդ ընկերությունների կառավարման խորհուրդների ներկայացուցիչներին:

«Թող իրականացնեն ոչ միայն ֆինանսական, այլև տեխնիկական աուդիտ, ինչպես արել են տարիներ առաջ ՀԷՑ-ում, ստուգենք տենդերները»,-ասաց ընդդիմադիր ֆրակցիայի քարտուղարը:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ