Եվրոպական ներդրումային հիմնադրամը (EIF) միավորել է ուժերը Լեհաստանի զարգացման ազգային Bank Gospodarstwa Krajowego (BGK) բանկի հետ՝ €30 միլիոն ծավալով վենչուրային ֆինտեխ-հիմնադրամ գործարկելու համար:
Ինչպես հաղորդում է Finextra-ն, հիմնադրամն իր ներդրումներն ուղղելու է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում վաղ փուլում գտնվող ստարտափներին:
Հիմնադրամի կառավարումն իրականացնելու է լեհական Inovo.vc ընկերությունը:
Դրա կառավարիչ գործընկեր Տոմաշ Շվեբոդան կարեւորել է, որ «համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների հաջորդ սերունդը սերված լինի Լեհաստանից եւ տարածաշրջանից»:
Աղբյուր՝ banks.am
