Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) զգալի հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների շրջանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«ԵԱՏՄ-ն սկսում է աշխարհի կողմից ընկալվել բոլորովին նոր ձևով։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, ԱՍԵԱՆ անդամ պետությունների կողմից, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Մենք բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ և ստորագրել ենք համաձայնագիր Ինդոնեզիայի հետ, որը Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսությունն է», - նշել է Օվերչուկը:
Նրա խոսքով, սա բնութագրում է ԵԱՏՄ-ի հանձնառությունը Եվրասիայի խաղաղ զարգացմանը: «Մենք իսկապես ձգտում ենք բարելավել Եվրասիայի մարդկանց կյանքի որակը, և, իհարկե, նաև Ռուսաստանում», - եզրափակել է նա:
Աղբյուր՝ panorama.am
