Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցնելու պահանջներով:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են:
Նշվում է, որ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
Աղբյուր՝ armtimes.com
